«Չելսին» վերջին մեկուկես տարվա ընթացքում թիմ է բերել 11 տարբեր անձանց

«Բրայթոնի» տրանսֆերների բաժնի ղեկավար Սեմ Ջուելը միացել է «Չելսիին»:

Ջուելը կլինի թիմի մի մասը, ով խաղացողներ կընտրի ոչ միայն լոնդոնյան թիմի, այլ նաև համակարգի այլ ակումբների համար:

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Չելսին» վերջին մեկուկես տարվա ընթացքում թիմ է բերել 11 տարբեր խաղացողների և մարդկանց «Բրայթոնից», այդ թվում՝ Գրեհեմ Փոթերին, ով գլխավոր մարզիչ է եղել «Չելսիում» 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի ապրիլը։

Այս մրցաշրջանում «Բրայթոնը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 7-րդն է, իսկ «Չելսին» 10-րդն է։