Վան Պողոսյանը կներկայացնի Հայաստանը կիբերֆուտբոլի eEURO 2024 խմբային փուլում

Կիբերֆուտբոլի UEFA eEURO 2024-ի խմբային փուլում Հայաստանը կներկայացնի Վան Պողոսյանը (Blame33): Որակավորման փուլում հաղթելով 34 կիբերմարզիկների հետ պայքարում՝ նա իրավունք է ստացել կիբերֆուտբոլի մրցաշարում ներկայացնելու Հայաստանը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հաջողություն է մաղթել Հայաստանի ներկայացուցչին գալիք մրցելույթներում։ Խմբային փուլում Հայաստանը հայտնվել է F խմբում, որտեղ Վան Պողոսյանը մրցելու է Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Լիտվան, Նորվեգիան և Իսլանդիան ներկայացնող կիբերմարզիկների հետ։