Էդին Թերզիչ․ «Մենք այստեղ ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ՊՍՎ-ի դեմ խաղի սպասելիքներով։

«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում ՊՍՎ-ին: Նրանք շատ արագ, ուժեղ ֆուտբոլիստներ են և շատ շանսեր են ստեղծում: Այս ամենն ունենալու համար պետք է լավ ծրագիր, լավ խաղացողներ և ինքնավստահություն, և նրանք ունեն այդ ամենը: Ես հիմնականում լավատես եմ։

Երեքշաբթի օրը հաջողակ լինելու համար մեզ պետք է և՛ գնդակը, և՛ հակագրոհները: Լավագույն 16 թիմերի թվում լինելը հաճելի է, բայց մենք այստեղ ենք մի պատճառով: Մենք այստեղ ենք հաջորդ փուլ դուրս գալու համար»,- Թերզիչի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

ՊՍՎ – «Բորուսիա» հանդիպումը կկայանա Նիդեռլանդներում երեքշաբթի օրը՝ փետրվարի 20-ին։