Օլե Գունար Սուլշերը կարող է դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը

Օլե Գունար Սուլշերը կարող է դառնալ «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը: Այս մասին հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները Սուլշերին դիտարկում են որպես գլխավոր մարզչի պոտենցիալ ժամանակավոր պաշտոնակատար՝ Թոմաս Տուխելի հեռացման դեպքում։

Նշվում է, որ «Բավարիայի» ղեկավարության առաջնահերթությունը մնում է գերմանացի մասնագետին թիմում պահելը մինչև մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է Զինեդին Զիդանի ծառայություններով, «Բավարիայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար կարող է դառնալ Օլե Գունար Սուլշերը։ Այս մասին հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։