Մարկուս Թյուրամ․ «Նա անհավանական ֆուտբոլիստ է»

«Ինտերի» հարձակվող Մարկուս Թյուրամը կարծում է, որ միլանյան թիմը պետք է ամենաբարձր մակարդակով խաղա Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Չեմպիոնների լիգայի վերջին 1/8 եզրափակչի խաղում։

«Վաղը պետք է գեղեցիկ խաղ լինի: Մենք ամբողջովին կենտրոնացած ենք մեր վրա։ Պետք է խաղալ ամենաբարձր մակարդակով։ Գրիզմանը անհավանական ֆուտբոլիստ է, բայց նրա առաջադրած խնդիրները կարող են լուծվել, եթե մենք միասին աշխատենք:

«Ինտեր» գալուց հետո ես շատ բան եմ սովորել։ Հուսանք, որ այս մրցաշրջանում կարող ենք շարունակել մեր հիանալի մարզավիճակը: Լաուտարո Մարտինեսն աշխարհի լավագույն հարձակվողներից է, և նրա հետ հեշտ է խաղալ»,- Թյուրամի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։