Ա Սերիայից և Բունդեսլիգայից Չեմպիոնների Լիգային կմասնակցեն արդեն 5 ակումբ

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը 2024/25 մրցաշրջանից ընդլայնվելու է մինչև 36 ակումբ։

Եվրագավաթների ընթացիկ մրցաշրջանում միավորներով առաջատար են Իտալիան ու Գերմանիան։ Սա նշանակում է, որ հենց Ա Սերիան և Բունդեսլիգան են գլխավորում Չեմպիոնների լիգայի լրացուցիչ տեղերի հավակնորդների ցուցակը:

Չեմպիոնների լիգայի ընդլայնումը նշանակում է, որ բարձրագույն լիգաներում լավագույն հինգ թիմերը ավտոմատ կերպով խմբային փուլի ուղեգիր կստանան:

Գերմանիայի առաջնությունում «ՌԲ Լայպցիգը» հինգերորդ տեղում է, Իտալիայում՝ «Բոլոնիան»։