Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը որոշել է, թե որտեղ է ցանկանում շարունակել կարիերան Ա Սերիայի մրցաշրջանի ավարտից հետո։

Սոցցանցերում լրագրող Ռուդի Գալետտիի տեղեկություններով՝ նիգերիացի ֆուտբոլիստը նախընտրում է խաղալ Պրեմիեր լիգայում։ Նշվում է, որ խաղացողով ակտիվորեն հետաքրքրված է «Չելսին», լոնդոնյան ակումբի համար ամառային տրանսֆերային պատուհանի համար առաջնահերթություն է Օսիմհենի ձեռքբերումը։

Հիշեցնենք, որ նեապոլցիները Օսիմհենի հետ պայմանագիրը երկարաձգել են մինչեւ 2026 թվականի ամառ։ Միաժամանակ նիգերիացի ֆուտբոլիստը հայտնել է, որ հաջորդ ամառ կարող է հեռանալ ակումբից։ Այս մրցաշրջանում Վիկտորը «Նապոլիի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ութ գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով՝ հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 110 մլն եվրո։