Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է Թիերի Անրիի նվաճումը

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գերազանցել է կատալոնական թիմի նախկին հարձակվող Թիերի Անրիի նվաճումը։

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը, Լևանդովսկին «Սելտայի» դեմ խաղում խփել է իր 50-րդ գոլը ակումբի կազմում։ Այսպիսով, լեհ ֆուտբոլիստը շրջանցել է Անրիին, ով «Բարսելոնայի» մարզաշապիկով 49 գոլ է խփել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպումը կայացել է Վիգայում «Բալայդոս» մարզադաշտում եւ ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 2։1 ​​հաշվով։ Այս հանդիպմանը Լևանդովսկին դուբլի հեղինակ դարձավ։

Այս մրցաշրջանում կատալոնական թիմի լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։