Ռասմուս Հոյլունդը մի քանի եզակի ռեկորդներ է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը 1-ին րոպեին բացել է խաղի հաշիվը Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի՝ «Լյութոնի» դեմ խաղում (2:1)։

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել 37-րդ վայրկյանին։ Սա Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդի» ելույթների պատմության մեջ ամենաարագ արտագնա գոլն է, հայտնում է Opta Sport-ը։

Արդեն 7-րդ րոպեին հարձակվողը դուբլ ձեւակերպեց։ Սա «Մանչեսթեր Յունայթեդի» ամենաարագ առավելությունն է՝ 2:0 հաշվով Պրեմիեր լիգայի արտագնա խաղում:

Հոյլունդը գոլի հեղինակ է դարձել նաև Պրեմիեր լիգայի 6-րդ խաղում անընդմեջ։ Նա դարձավ հաջողության հասած ամենաերիտասարդ խաղացողը (21 տարեկան 14 օրական): Ռասմուսը հաղթեց Ջո Ուիլոքին, ով նույն հաջողությանը հասավ Նյուքասլի համար 21 տարեկան 272 օրական հասակում։

Հոյլունդը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատալանտայից» 2023 թվականի ամռանը 73,9 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։