Աղբյուր. Կիլիան Մբապպեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հուլիսի 1-ից կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, երկու շաբաթ առաջ 25-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել մադրիդցիների հետ։ Ըստ աղբյուրի՝ նա կդառնա թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը։ Ֆրանսիացու մաքուր աշխատավարձը կկազմի 15-20 միլիոն եվրո՝ գումարած ձեռքբերումների համար բոնուսներ։ Բացի այդ, Մբապեն ստորագրման բոնուս կստանա: Այսպիսով, Մբապեի ընդհանուր եկամուտը հարկերից հետո չի գերազանցի 50 միլիոն եվրոն։

Հիշեցնենք, որ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է հունիսի 30-ին։ Այս մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում անցկացրել է 31 հանդիպում, խփել 32 գոլ և կատարել 7 արդյունավետ փոխանցում։