Օլիվյե Ժիրուն 2015/16 մրցաշրջանից հետո առաջին անգամ 20 գոլ խփեց առաջնությունում

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն գոլի հեղինակ դարձավ «Մոնցայի» դեմ Ա Սերիայի 25-րդ տուրի խաղում։ Այս գոլը 37-ամյա հարձակվողի 20-րդ գոլն էր (12 գոլ և 8 գոլային փոխանցում) Իտալիայի ընթացիկ առաջնությունում։

Այսպիսով, ֆրանսիացին 2015/2016 մրցաշրջանից հետո առաջին անգամ հասավ 20 գոլի նշագծին առաջնությունում։ Այդ ժամանակ հարձակվողը Պրեմիեր լիգայում հանդես էր գալիս Լոնդոնի «Արսենալում»։

Ժիրուն «Միլանում» հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «ռոսոներիների» կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 4 միլիոն եվրո։