Հարի Քեյնը գերազանցեց Էրլինգ Հոլանդի նվաճումը Բունդեսլիգայում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խփեց իր 25-րդ գոլը Գերմանիայի առաջնությունում և գրանցեց ապշեցուցիչ վիճակագրական ձեռքբերում, հայտնում է OptaFranz-ը իր X սոցիալական ցանցում (Twtter): Հիշեցնենք, որ հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Գերմանիայի առաջնության 22-րդ տուրի «Բոխումի» հետ խաղում (2:3):

Այսպիսով, Քեյնին ամենաքիչ խաղն էր պետք (22)՝ Գերմանիայի առաջնությունում 25 գոլ խփելու համար։ Նախորդ ձեռքբերումը պատկանում էր «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որին 25 գոլ խփելու համար անհրաժեշտ էր Բունդեսլիգայի 25 հանդիպում։

Այս պահին «Բավարիան» 50 միավորով զբաղեցնում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Թիմը առաջատար «Բայերին» զիջում է ութ միավորով: