«Նապոլիի» լեգենդ Մարեկ Համշիկը կարող է վերադառնալ ակումբ

«Նապոլիի» լեգենդ Մարեկ Համշիկը կարող է վերադառնալ ակումբ։

Նախորդ տարի կարիերան ավարտած 36-ամյա սլովակը կարող է համալրել Սլովակիայի գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնայի մարզչական շտաբը, ով, ինչպես սպասվում է, կփոխարինի Վալտեր Մացարիին «Նապոլիի» ղեկին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։

Իտալիայի գործող չեմպիոն «Նապոլին» ձախողում է 2023/24 մրցաշրջանը՝ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնելով միայն 9-րդ հորիզոնականը։ Մացցարին, ով նախկինում «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել էր Ռուդի Գարսիային, մոտ ապագայում պետք է պաշտոնանկ արվի։ Նրա պաշտոնի գլխավոր հավակնորդը Կալցոնան է, ով, ըստ լուրերի, կհամատեղի դիրքերը Նապոլիում և Սլովակիայի հավաքականում։