«Այաքսը» այս մրցաշրջանում օգտագործեց 29-րդ ֆուտբոլիստին

Հոլանդիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Այաքսը» սեփական հարկի տակ ընդունեց «Նեյմեգենի NEC»-ին և չկարողացավ հաղթել մրցակցին. հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Հանդիպման ընթացքում «Այաքսը» օգտագործեց նորեկին՝ Ջեյդոն Բանելը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում։ Ինչպես պարզվեց, նա դարձավ 29-րդ խաղացողը, որին այս մրցաշրջանում ակումբը օգտագործեց ճգնաժամի մեջ:

Սա ակումբային ռեկորդի կրկնությունն էր, քանի որ 1996/97 մրցաշրջանում ակումբն արդեն նույնքան խաղացող էր օգտագործել ամբողջ առաջնության ընթացքում։ Բայց քանի որ առջեւում դեռ տասներկու տուր կա, «Այաքսը» բոլոր հնարավորություններն ունի նոր ռեկորդ սահմանելու համար: