«Բարսելոնան» ցանկանում է ամռանը ձեռք բերել Խվիչա Կվարացխելիային

Կատալոնական «Բարսելոնան» կապ է հաստատել «Նապոլիի» խաղացող Խվիչա Կվարացխելիայի գործակալի հետ, իսպանական ակումբը ցանկանում է վրացուն ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Լաշա Կոկիաշվիլին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 80 միլիոն եվրո։ Կվարացխելիայի ներկայիս պայմանագիրը նեապոլցիների հետ գործում է մինչև 2027 թվականի հունիսը։

Այս պահին իսպանական Պրիմերայում անցկացրած 25 խաղից հետո «Բարսելոնան» 54 միավորով երրորդ տեղում է։