Ռուի Պատրիսիուն պատրաստ է լքել հռոմեական ակումբը

Իտալական «Ռոմայի» դարպասապահ Ռուի Պատրիսիուն պատրաստ է ազատ գործակալի կարգավիճակով լքել հռոմեական ճամբարը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

36-ամյա Պատրիսիոն Լիսաբոնի «Սպորտինգի» սան է, որին միացել է 2000 թվականի ամռանը։ Այնուհետև Ռուին հեռացավ թիմից 2018 թվականի ամռանը՝ տեղափոխվելով անգլիական Վուլվերհեմփթոն, որտեղից 2021 թվականի ամռանը միացավ «Ռոմային»։

Ընդհանուր առմամբ, Իտալիայի հավաքականի դարպասապահը բոլոր մրցաշարերում մասնակցել է 129 հանդիպման, որոնցում բաց է թողել 134 գոլ և անառիկ պահել 48 հանդիպման դարպասը։ Միևնույն ժամանակ, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, խաղացողի շուկայական արժեքը կազմում է 3,5 միլիոն եվրո:

Այս պահին Իտալիայի Ա Սերիայում անցկացրած 25 խաղից հետո «Ռոման» 41 միավորով վեցերորդ տեղում է։