Ռոնալդ Արաուխո․ «Ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն հայտարարել է Չեմպիոնների լիգայում թիմի նպատակների մասին։ Ֆուտբոլիստը կարծում է, որ այս մրցաշրջանում կատալոնացիները կկարողանան հաղթել մրցաշարում։

«Մենք հավատում ենք մեր աշխատանքին, առջեւում Չեմպիոնների լիգայի հանդիպումներ են։ Մենք ցանկանում ենք հաղթել մրցաշարում եւ գիտենք, թե որքան կարեւոր է դա»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Նապոլիի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Նեապոլում չորեքշաբթի՝ փետրվարի 21-ին։

Վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայում հաղթել է 2015 թվականին։ Եզրափակչում կատալոնացիները 3։1 հաշվով հաղթեցին «Յուվենտուսին»։