Լուկա Մոդրիչը դժգոհ է թիմում իր կարգավիճակից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը դժգոհ է թիմում իր կարգավիճակից, գրում է Relevo-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթացին հիասթափված է իր նկատմամբ Մադրիդի վերաբերմունքից, քանի որ մինչ 2023 թվականին աշխատանքային պայմանագրի երկարաձգումն իրեն տրված խոստումները չեն կատարվում։

Ըստ պայմանագրի՝ նա կարող է խաղադաշտ դուրս չգալ միայն վնասվածքի դեպքում։ Մոդրիչը կարծում է, որ այս մրցաշրջանում ավելի քիչ խաղաժամանակ է ստանում ոչ թե իր մարզավիճակի, այլ երիտասարդ խաղացողների վրա «Ռեալի» «խաղադրույքի» պատճառով։

Այս մրցաշրջանում 38-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: