Մարկուս Ռեշֆորդը համաձայնել է տեղափոխվել ֆրանսիական ակումբ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդով, հայտնում է The Sunday Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզեցիների մարզական տնօրեն Լուի Կամպոսը հետաքրքրված է 26-ամյա անգլիացու տրանսֆերով, և արդեն երկու տարի առաջ բանակցել է ֆուտբոլիստի հետ։

Ֆրանսիական ակումբը կարծում է, որ հարձակվողը կարող է փոխարինել Կիլիան Մբապպեին, ով որոշել է չերկարաձգել պայմանագիրը թիմի հետ և 2024 թվականի ամռանը կդառնա ազատ գործակալ։

Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» արտադրանքն է։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում թիմի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt.com պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։