Իբրահիմա Կոնատե. «Մենք բոլորս գիտենք, թե ուր է գնում Մբապպեն»

«Լիվերպուլի» պաշտպան Իբրահիմա Կոնատեն չի հավատում, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն կտեղափոխվի անգլիական ակումբ։

«Մենք բոլորս գիտենք, թե ուր է գնում Մբապպեն» – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։

Փետրվարի 15-ին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ 25-ամյա ֆրանսիացին տեղեկացրել է ՊՍԺ-ի ղեկավարությանը մրցաշրջանի ավարտից հետո, երբ ավարտվում է նրա պայմանագիրը ակումբի հետ, հեռանալու մասին։