Ռոբերտ Լևանդովսկի. «Այժմ կարող ենք մտածել Չեմպիոնների Լիգայի մասին»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մեկնաբանել է 11 մետրանոց հարվածը խփելու պահը, որը կատալոնական ակումբին արտագնա հաղթանակ բերեց «Սելտայի» նկատմամբ (2։1) Լա լիգայի 25-րդ տուրի խաղում։

«Ես չափազանց երջանիկ եմ, քանի որ մենք հաղթեցինք շատ կարևոր խաղում: Չգիտեի, թե ինչ կատարվեց 11 մետրանոցում, բայց հետո տեսա, որ դարպասապահը ժամանակից շուտ լքեց դարպասը։

Ես գոլ խփեցի երկրորդ փորձից, և դա է գլխավորը: Մենք երեք միավոր վերցրեցինք և այժմ կարող ենք մտածել Չեմպիոնների Լիգայի մասին»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։