Ռոնալդ Արաուխո. «Նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն խոստովանել է, որ կարոտում է ակումբի պատմության լավագույն ռմբարկու Լիոնել Մեսսիին։

«Մեսսիին ամենալավն եմ մաղթում, նա մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսին տարբերություն է դնում թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Նա պարտադրում է իր խաղաոճը, առաջնորդ է և օրինակ մյուսների համար։ Ես շատ եմ կարոտում Լիոնելին»,- Արաուխոյին է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ 2021 թվականին արգենտինացին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ, իսկ Փարիզում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո մեկնեց ԱՄՆ, որտեղ պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։