Պրեմիեր Լիգայում «Լիվերպուլը» միակն է այս ցուցանիշով

Փետրվարի 17-ին «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի խաղում արտագնա խաղում 4։1 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։

Այս խաղում գոլի հեղինակ դարձավ Կոդի Գակպոն։ Այս գոլը հոլանդացու համար 10-րդն էր «Լիվերպուլի» կազմում այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում:

Դրա շնորհիվ «Լիվերպուլը» դարձավ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում առաջին թիմը, որն ունի չորս խաղացող՝ 10+ գոլերով։ Դրանք են՝ Մոհամեդ Սալահը (19), Դիոգո Ջոտան (14), Դարվին Նունյեսը (13) և Կոդի Գակպոն (10):