«Փյունիկը» Կիլիան Մբապպեին հրավիրել է թիմ

Երեկ հայտնի դարձավ, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ամռանը կհեռանա փարիզյան ակումբից և ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»։

Երևանի «Փյունիկը» գրառում է կատարել այդ կապակցությամբ, և ակնարկել, որ Մբապպեն կարող է համալրել իրենց շարքերը։

Հիշեցնենք, որ Մբապպեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։