Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ»

«Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հայտնում է լրագրող Էկրեմ Կոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter): Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբում հանդես է եկել 2015-ից 2021 թվականներին։

Աղբյուրի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է նորվեգացի կիսապաշտպանին թիմ վերադարձնել այս ամառ։ ՊՍԺ-ն նույնպես հետապնդում է ֆուտբոլիստին:

Էդեգորը «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը լոնդոնցիների կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։