Լուիս Սուարեսը հայտնել է, թե որ ակումբում է ավարտելու իր կարիերան

Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, որ «Ինտեր Մայամին» կլինի իր կարիերայի վերջին ակումբը։

««Ինտեր Մայամին» կլինի իմ կարիերայի վերջին ակումբը։ Այս մասին իմ ընտանիքն արդեն գիտի։ Դեռ չեմ կարող ժամկետ նշել, բայց սա վերջին քայլն է։ Ես պատրաստ եմ իմ վերջին փորձությանը։ Ես խոսում եմ այս մասին և ուզում եմ լաց լինել, որովհետև ես պետք է պատրաստվեմ: Նախկին խաղացողներից մեկն ինձ ասաց, որ ֆուտբոլիստը երբեք պատրաստ չէ կարիերան ավարտելու»,- ասել է հարձակվողը։

Սուարեսը «Ինտեր Մայամի» է տեղափոխվել 2023 թվականի դեկտեմբերին՝ պայմանագիր կնքելով ամերիկյան թիմի հետ մինչև 2024 թվականի ավարտը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։