CHAMPIONS LEAGUE. ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն տանը մրցեց «Ռեալ Սոսյեդադի» դեմ։

Ֆրանսիական ակումբը կարողացավ 2 գոլի տարբերությամբ հաշվով առավելության հասնել իսպանական ակումբի նկատմամբ (2:0)։

Հանդիպման 58-րդ րոպեին Կիլիան Մբապպեն բացեց խաղ հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Բրեդլի Բարկոլան կրկնապատկեց այն։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։