Պեն Գվարդիոլա. «Պետք է վաստակենք բոլոր 12 միավորները»

Պեպ Գվարդիոլան խոսել է ԱՊԼ-ում չեմպիոնական մրցավազքի մասին։

«Սիթիի» գլխավոր մարզիչը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Միկել Արտետայից ավելի փորձ ունենալը առավելություն կլինի Պրեմիեր լիգայի մրցավազքում։

«Կցանկանայի, որ կարողանայի, բայց չգիտեմ, պատասխանը չունեմ։ Կցանկանայի ասել՝ այո, բայց մենք պետք է դա ապացուցենք վաղը «Վուլվզի» դեմ խաղում և հաջորդ հանդիպումներում։

Մենք գիտենք, որ պետք է վաստակենք բոլոր 12 միավորները, հակառակ դեպքում դժվար կլինի, քանի որ «Արսենալը» շատ ուժեղ է: Ամեն ինչ կախված է մեզանից։ Մենք փորձում ենք խաղ առ խաղ հաղթել։ Մեզ համար դժվար չէ։ Կցանկանայի ասել, որ այն, ինչ մենք արել ենք անցյալում, կկրկնվի այս մրցաշրջանում, բայց ոչ ոք դա չգիտի»,- ասել է Գվարդիոլան։