CHAMPIONS LEAGUE. «Լացիոն» տանն ուժեղ գտնվեց «Բավարիայից» (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Լացիոն» տանը մրցեց «Բավարիայի» դեմ։

Իտալական ակումբը կարողացավ նվազագույն հաշվով առավելության հասնել գերմանական գրանդի նկատմամբ (1:0)։

Հանդիպման 69-րդ րոպեին Չիրո Իմմոբիլեն 11 մետրանոցն անվրեպ իրացրեց։

Հարկ է նշել, որ խաղի 67-րդ րոպեից «Բավարիան» 10 ֆուտբոլիստով էր։ Խաղադաշտից հեռացվել էր Դայո Ուպամեկանոն։

Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 5-ին։