«Բարսելոնան» ուզում է գնել Խվիչա Կվարացխելիային

«Բարսելոնան» դիտարկում է հարձակողական խաղն ուժեղացնելու տարբերակները:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբի ղեկավարությունը դիտարկում է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։ Պոտենցիալ ամառային ձեռքբերումների ցանկում են նաև «Արսենալի» ֆուտբոլիստ Գաբրիել Մարտինելին և «Բրայթոնի» Կաորու Միտոման:

Այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է վեց գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt պորտալը Խվիչային գնահատում է 80 միլիոն եվրո։