Ժոզե Մոուրինյո. «Ինձ հեռացրին այն մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն ֆուտբոլից»

«Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է իտալական ակումբից իր հեռացման մասին.

«Ես չեմ մասնակցում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆին ոչ միայն այն պատճառով, որ ինձ հեռացրին «Ռոմայից», այլ առաջին հերթին այն պատճառով, որ ինձ հեռացրին այն մարդիկ, ովքեր ոչինչ չգիտեն ֆուտբոլից»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում լրագրող Էկրեմ Կոնուրը։

Հունվարի 16-ին «Ռոմայի» ղեկավարությունը պաշտոնանկ արեց 61-ամյա մասնագետին «Միլանից» 1։3 հաշվով կրած արտագնա պարտությունից հետո։ Պորտուգալացին «Ռոման» գլխավորում է 2021 թվականի ամռանից։ Հռոմեական թիմի հետ մենթորը 2021/22 մրցաշրջանում հաղթել է Կոնֆերենցիաների լիգան։