Հայտնի են Չեմպիոնների Լիգայի շաբաթվա գոլի հավակնորդները

ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա գոլի կոչման հավակնորդներին։

Հավակնորդների թվում են Բրահիմ Դիասի («Ռեալ Մադրիդ») գոլը «Լայպցիգի» դեմ խաղում (1:0), Ֆիլ Ֆոդենի («Մանչեսթեր Սիթի») գոլը՝ «Կոպենհագենի» դեմ խաղում (3:1), Բրեդլի Բարկոլայի գոլը «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:0) և Մագնուս Մատսոնի գոլը («Կոպենհագեն») «Սիթիի» դեմ։

Լավագույն գոլի օգտին կարող եք քվեարկել ՈՒԵՖԱ-ի կայքում։