Ռիո Ֆերդինանդ․ «Նա դեռ համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ չէ»

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը «Արսենալի» հարձակվող Բուկայո Սակային չի համարում համաշխարհային մակարդակի խաղացող։

«Կարծում եմ, որ Սական ծիծաղելիորեն լավն է: Եվ ես կարծում եմ, որ նա մի փոքր հանգստի կարիք ունի, նա չափազանց շատ խաղեր է խաղում երիտասարդ տղայի համար:

Բայց համաշխարհային մակարդակի՞: Չեմպիոնների լիգայում դեռ ցույց չի տվել, չէ՞: Խոսքս ուշ փուլերի մասին է։ Սական բարձրակարգ խաղացող է, ինձ սխալ մի հասկացեք: Բայց դեռ ոչ համաշխարհային մակարդակի», – ասաց Ֆերդինանդը BBC-ին։