Ալեքս Սանդրոն կարող է տեղափոխվել Բրազիլիա

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն ամռանը կլքի ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։

Ակումբը չի նախատեսում երկարաձգել պայմանագիրը 33-ամյա բրազիլացու հետ, որն ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ հայրենիք, որտեղ նրանով հետաքրքրված են երկու թիմեր։

Ալեքս Սանդրոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2015 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 11 հանդիպման և արդյունավետ չի եղել։