«Չելսին» ակումբային ռեկորդ սահմանեց «Քրիստալ Փելեսի» դեմ խաղում

Երկուշաբթի՝ փետրվարի 12-ին, կայացավ Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի «Քրիստալ Փելես» – «Չելսի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է Մաուրիսիո Պոչետինոյի թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

«Չելսին» առաջնությունում 13-րդ անգամ անընդմեջ հաղթեց «Քրիստալ Փելեսին»: Սա «Չելսիի» 118 տարվա պատմության մեջ մեկ ակումբի դեմ հաղթանակների ամենաերկար շարանը է:

Այս հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակեց 34 միավոր ու բարձրացավ 10-րդ հորիզոնական։