Մասիմիլիանո Ալեգրի. «Այս թիմում հիանալի ֆուտբոլիստներ կան»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Ուդինեզեից» կրած պարտությունը (0:1)։

«Կարծում եմ՝ առաջին խաղակեսը տեխնիկապես լավ էր, բայց երբ մենք հնարավորություն ենք ստանում, պետք է գոլ խփենք: Մենք բաց թողեցինք տուգանային հարված, քանի որ չունեինք բավարար խաղացողներ գոտում: Ափսոսում ենք, որ տանը չհաղթեցինք։ Մենք պետք է շարունակենք աշխատել և ձգտենք Չեմպիոնների լիգային։ Իհարկե, երիտասարդ խաղացողներին ժամանակ է պետք աճելու համար: Պետք է հավասարակշռություն գտնել: Այս թիմում հիանալի ֆուտբոլիստներ կան»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

«Յուվենտուսը» երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց։ Սա նրանց առաջին տնային պարտությունն էր այս մրցաշրջանում:

«Յուվենտուսը» 24 հանդիպումներից 53 միավորով երկրորդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում: Առաջատարը «Ինտերն» է, որը 23 խաղից ունի 60 միավոր։