Կառլո Անչելոտտի․ «Նա այս պահին իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է այս մրցաշրջանում կիսապաշտպան Տոնի Կրոսի խաղի մասին իր կարծիքով։

«Դժվար է ասել, թե արդյոք նա այս պահին իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում, քանի որ նրանցից յուրաքանչյուրը լավագույնն է: Նրա գոլային փոխանցման տոկոսը նույնն է, ինչ տասը տարի առաջ։ Նրա խաղային որակը չի փոխվել, բայց նա հիմա խաղում է շատ եռանդուն թիմում: Միաժամանակ նա հիանալի է կառավարում խաղի տեմպը»,- ասել է Անչելոտտին։

Նա նաեւ ասել է, թե ինչ է մտածում ֆուտբոլիստի ապագայի մասին.

«Տոնի Կրոսն իրավունք ունի ընտրելու այն, ինչ ցանկանում է։ Ինչ էլ նա որոշի, մենք պետք է հարգենք դա։ Իմ կարծիքով, պետք է կարիերադ բարձր նոտայով ավարտես, բայց պետք է ընտրել ճիշտ պահը»,- հավելեց մարզիչը։

Կրոսը «Ռեալում» հանդես է գալիս 2014 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։