«Ինտերը» ամռանը երկու ֆուտբոլիստ անվճար ձեռք կբերի

«Նապոլիի» կենտրոնական կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին երկուշաբթի գաղտնի բուժզննում է անցել «Ինտերի» հետ պայմանագիր կնքելու համար, հայտնում է FCInter 1908-ը։

Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» հաջորդ օրը բուժզննում է նշանակել  հարձակվող Մեհդի Տարեմիին։ Սպասվում է, որ երկու խաղացողներն էլ հաջորդ ամառ կմիանան «ներաձուրիի» թիմին ազատ գործակալի կարգավիճակով:

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա Զիելինսկին «Նապոլիի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, դարձել երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

31-ամյա իրանցի Տարեմին «Պորտուի» կազմում անցկացրել է 24 խաղ, 6 գոլ և 4 գոլային փոխանցում։