Խաբի Ալոնսոն ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի միջև

Լևերկուզենի «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ընտրություն է կատարել նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի միջև։

«Ռոնալդուն և Մեսսին հիանալի խաղացողներ են։ Բայց Կրիշտիանու Կրիշտիանուն լավագույնն է ինձ համար»,- Ալոնսոյի խոսքերը մեջբերել է CristianoXtra աքաունթը X-ում (նախկինում՝ Twitter):

Մեսսին «Ինտեր Մայամիում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից։ Արգենտինացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նախորդ մրցաշրջանում Մեսսին «Ինտեր Մայամիի» կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։