Նիկո Ուիլյամսի ծառայություններով հետաքրքրված են լոնդոնյան ակումբները

Լոնդոնի «Արսենալը» և «Չելսին» հետաքրքրված են «Ատլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսի ծառայություններով: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

«Սա առաջին դեպքը չէ, երբ երկու ակումբներն էլ ուղարկում են իրենց սկաուտներին՝ գնահատելու Ուիլյամսի խաղը՝ հաստատելով, որ նա ընդգրկվել է գալիք ամառվա հավանական ձեռքբերումների ցուցակում:

Ուիլյամսի հետ պայմանագիր կնքելու մրցավազքը մնում է բաց, և չնայած ոչ մի ակումբ դեռևս վճռական քայլ չի կատարել, նրա որակները՝ որպես ֆիզիկապես ուժեղ և տեխնիկապես բանիմաց խաղացող, կարող են իսկական առավելություն լինել Պրեմիեր Լիգայի համար»,- ասել է Ռոմանոն Caught Offside-ին: