ՊՍԺ-ի երկրպագուները խնդրել են Կիլիան Մբապպեին չհեռանալ

ՊՍԺ-ի մի քանի հարյուր երկրպագուներ, ովքեր այս կիրակի ներկա են գտնվել Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող ակումբի մարզումային կենտրոնում, խնդրել են Կիլիան Մբապպեին չհեռանալ Փարիզից պայմանագրի ավարտից հետո, հայտնում է CNews-ը։

Երկրպագուները օգտվեցին առիթից՝ աջակցելու և քաջալերելու իրենց թիմին «Ռեալ Սոսյեդադի» հետ Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ, ինչպես նաև հիշեցնում են նրանց Կիլիան Մբապպեի հանդեպ ունեցած իրենց սիրո մասին:

«Կիլիանը Փարիզում». – նրանք մի քանի անգամ վանկարկել են՝ քաջալերելու Ֆրանսիայի հավաքականի ավագին երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ: Ծափահարություններից ակնհայտորեն հուզված՝ Մբապպեն ծափահարեց երկրպագուներին, ապա բարձրացրեց ձեռքը և դրեց այն կրծքին: