Կոտ դ’Իվուարի հավաքականը մի քանի յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Փետրվարի 11-ին կայացավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչը, որում Կոտ դ’Իվուարի հավաքականը հաղթեց Նիգերիային (2:1):

Մրցաշարի ընթացքում Կոտ դ’Իվուարը պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Ժան Լուի Գասեին։ Նրա հեռացումից հետո կոտդիվուարցիները գլխավորում էր Էմերսե Ֆաեն։

Այսպիսով, կոտդիվուարցիները դարձան առաջինը, ով նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը՝ մրցաշարի ընթացքում պաշտոնանկ անելով գլխավոր մարզչին։

Նաև Կոտ դ’Իվուարի հավաքականը սահմանեց եզակի ռեկորդ՝ դառնալով առաջին թիմը, ով իր խմբում գրավեց երրորդ տեղը և հաղթեց մրցաշարում: