Չավի. «Լա Լիգան հաղթելը շատ դժվար է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Լա Լիգայի խաղում «Գրանադայի» հետ ոչ-ոքին (3:3)։

«Մենք անընդունելի սխալներ թույլ տվեցինք։ Մենք հնարավորություններ ունեինք առաջ անցնելու, և դա կփոխեր հանդիպման ընթացքը։ Բայց «Գրանադան» շատ լավ խաղաց։

Այսօր հարձակման ժամանակ մեզ պակասում էր արագությունը։ Փորձում էինք, բայց պաշտպանվելիս հակառակորդին շատ նվերներ էինք տալիս։

Այլևս հնարավոր չէ՞ հաղթել Լա Լիգան։ Դա բարդ է։ Այսօր առաջադրանքը երկու միավորով դժվարացել է։ Մենք չենք պատրաստվում հանձնվել։ Բացը հսկայական է, բայց առաջատարին հասնելն անհնարին չէ»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը։