Կոտ դ’Իվուարի հավաքականը նվաճեց Աֆրիկայի ազգերի գավաթը

Աբիջանում ավարտվեց Աֆրիկայի ազգերի գավաթի 2024 թվականի եզրափակիչ հանդիպումը, որում Կոտ դ’Իվուարի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Նիգերիային։

Նիգերիայի հավաքականն առաջինը հաշվի մեջ առաջ անցավ Ուիլյամ Տրոստ-Էկոնգի գոլի շնորհիվ (38-րդ րոպե): Երկրորդ խաղակեսում մրցաշարի տանտերերը պատասխանեցին Ֆրանկ Կեսյեի և Սեբաստիեն Ալլայի գոլերով:

Կոտ դ’Իվուարի համար այս գավաթը դարձավ պատմության մեջ երրորդը: