Թոմաս Տուխելին փոխարինելու երեք թեկնածու կա

Օլիվեր Գլասները, Հանս-Դիտեր Ֆլիկը և Յոահիմ Լյովը այն թեկնածուների թվում են, որոնցից «Բավարիայի» ղեկավարությունը կարող է ընտրել Թոմաս Տուխելին փոխարինող մարզիչ։ Այս մասին հայտնել է լրագրող Մարսել Մյոլերը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» այժմ դիտարկում է Գլասների թեկնածությունը, ում աշխատանքի վերջին վայրը մնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։ Նախկինում ավստրիացի մասնագետն աշխատել է «Վոլֆսբուրգում» և «ԼԱՍԿ»-ում։ Հանս-Դիտեր Ֆլիկն ու Յոահիմ Լյովն աշխատել են Գերմանիայի հավաքականի գլխավորությամբ։ Լյովի գլխավորությամբ գերմանացիները հաղթեցին 2014 թվականի Աշխարհի առաջնությունը, իսկ Ֆլիկը հեռացավ ազգային թիմից անցյալ տարվա սեպտեմբերին։

Հանս-Դիտերն արդեն գլխավորել է «Բավարիան», մյունխենյան թիմի հետ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում։