«Ռեալի» պաշտպանը չի կարողանա մասնակցել «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղին

Մադրիդի «Ռեալի» պաշտպանը չի կարողանա մասնակցել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «ՌԲ Լայպցիգի» դեմ առաջին խաղին։ Այս մասին հայտնել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին։

«Խոսքը հարվածի մասին է, որը Ռյուդիգերը ստացավ «Խետաֆեի» հետ խաղում։ Դա թեթեւ պատռվածք է առաջացրել։ Երեկ Անտոնիոն ամեն ինչ արեց՝ խաղադաշտ դուրս գալու համար, բայց ուղղությունը փոխելու խնդիրներ ուներ:

Նա չի խաղա երեքշաբթի օրը, բայց Նաչոն վերադարձել է», – Անչելոտտիի խոսքերն է մեջբերում SportsMole-ը:

«ՌԲ Լայպցիգ» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին Լայպցիգում։