«Սալերնիտանան» հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը

«Սալերնիտանան» հայտարարել է Ֆաբիո Լիվերանիին թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։

47-ամյա մարզիչը գործազուրկ է 2022 թվականի դեկտեմբերից, երբ նրան հեռացրին «Կալյարիից»։

Ավելի վաղ իտալական ակումբը հայտարարել էր Ֆիլիպո Ինձագիի հրաժարականի մասին։

«Սալերնիտանան» Ա Սերիայի աղյուսակի վերջին տեղում է։