«Լիվերպուլը» Պրեմիեր Լիգայի տնային հանդիպման հաճախելիության նոր ռեկորդ է սահմանել

«Լիվերպուլը» նախօրեին Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի տնային խաղում 3։1 հաշվով հաղթել էր «Բարնլիին»։

«Էնֆիլդում» խաղը դիտել է 59896 հանդիսական, ինչը ակումբային նոր ռեկորդ է Անգլիայի առաջնությունում։ Նախորդ լավագույն արդյունքը եղել է 58757 և սահմանվել է 1949 թվականի դեկտեմբերին։

Ռեկորդը հնարավոր դարձավ «Լիվերպուլի» տնային մարզադաշտի ընդլայնման շնորհիվ։ Ներկայումս «Էնֆիլդի» տարողունակության ավելացումը միջանկյալ փուլում է, բոլոր աշխատանքների ավարտից հետո այն կկարողանա ընդունել մինչև 61 հազար մարդ։

Հատկանշական է, որ «Էնֆիլդում» Լիվերպուլի խաղի ռեկորդային հաճախելիությունը գրանցվել է 1952 թվականի փետրվարին Անգլիայի գավաթի խաղում և կազմել 61905 մարդ: