«Տուխել, հեռացիր»․ «Բավարիայի» երկրպագուների պաստառը թիմի բազայի մոտ

Մյունխենի «Բավարիայի» երկրպագուները թիմի բազայի մոտ մեծ պաստառ են կախել, որի վրա պահանջել են ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հրաժարականը։

«Տուխել, հեռացիր»,- գրված էր երկրպագուների թողած մեծ պաստառի վրա։

Տուխելը «Բավարիան» գլխավորում է նախորդ տարվա մարտից։ Այնուհետեւ գերմանացի մասնագետն այս պաշտոնում անսպասելիորեն փոխարինեց իր հայրենակից Յուլիան Նագելսմանին։ Տուխելը Մյունխենի հետ հաղթել է Բունդեսլիգայի 2022/23թթ.

Հիշեցնենք, որ երեկ Գերմանիայի Բունդեսլիգայի 21-րդ տուրի խաղում «Բավարիան» 0։3 հաշվով պարտվել է «Բայերին»։ Այս հաղթանակից հետո «Բայերն» ամրապնդեց իր առաջատարությունը գերմանական Բունդեսլիգայում։ Խաբի Ալոնսոյի թիմն այժմ ունի 55 միավոր։ Մյունխենի «Բավարիան» 50 միավորով երկրորդ տեղում է։