«Լիվերպուլն» առաջին կապն է հաստատել Խաբի Ալոնսոյի հետ

Անգլիական «Լիվերպուլն» առաջին կապն է հաստատել գերմանական «Բայերի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ, հայտնում է լրագրող Սանտի Աունան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Աղբյուրի համաձայն՝ մերսիսայդցիները քննարկել են հաջորդ մրցաշրջանում «Լիվերպուլում» Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման հարցը։ Իսպանացի մասնագետը դեմ չէ բանակցություններին, սակայն ոչ մի որոշում չի կայացնի մինչեւ մրցաշրջանի ավարտը։

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին Յուրգեն Կլոպը հայտարարեց, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»: Իր հայտարարության մեջ գերմանացի մասնագետը հասկացնել է տվել, որ այլեւս էներգիա չունի թիմը մարզելու համար։ Գերմանացի մասնագետին գլխավոր փոխարինողներ են համարվում «Բրայթոնից» Խաբի Ալոնսոն ու Ռոբերտո դե Զերբին։